Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կրեմլ. Պուտին-Թրամփ գաղտնի հանդիպում չի եղել

Կրեմլ. Պուտին-Թրամփ գաղտնի հանդիպում չի եղել
21.07.2017 | 10:33

ՌԴ նախագահի խոսնակը հերքել է տեղեկությունները, թե նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը երկրորդ, գաղտնի հանդիպումն են ունեցել Համբուրգում՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովում:

Լրագրողների հարցին ի պատասխան Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ երկու նախագահների միջև ոչ պաշտոնական զրույց է եղել ընթրիքի ընթացքում: Գաղտնի հանդիպման մասին պնդումները կեղծ էր որակել նաև Սպիտակ տան ղեկավարը: Նախօրեին «Նյու Յորք Թայմս»-ին տցած հարցազրույցում Դոնալդ Թրամփը կրկին պնդել է, որ Պուտինի հետ այդ զրույցը տևել է 15 րոպե և իրենք հիմնականում հաճոյախոսություններ են փոխանակել:

Դիտվել է՝ 2016

Մեկնաբանություններ